Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործով դատավարությունը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դատավոր Ալովսաթ Աբասովի նախագահությամբ դատական նիստում հրապարակվել է դատավճիռը, որի համաձայն Ալեքսանդր Լապշինն ազատազրկվել է 3 տարի ժամկետով:
Ալեքսանդր Լապշինին առաջադրված 281.2 հոդվածով առաջադրված մեղադրանքները (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր, որ կատարվել են բազմիցս կամ մարդկանց խմբի կողմից) հանվել են: Դատարանը եզրակացրել է, որ այս հոդվածով մեղադրանքները չեն հաստատվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազն առաջարկել էր Լապշինին ազատազրկել 6 տարի 6 ամիս ժամկետով՝ պատիժը ընդհանուր ռեժիմի գաղութում կրելով: