Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսի ծառայություններով, հայտնում է «Tuttomercato»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» փոխարինող է փնտրում պաշտպան Լեոնարդո Բոնուչիին, որը համալրել է «Միլանի» շարքերը:
«Ռոսոներիները» վերջինիս համար 42 մլն եվրո են վճարել: Իսկ Հումելսն, իր հերթին, գերմանական ակումբ է տեղափոխվել նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ 35 մլն եվրոյի դիմաց:
Ավելի վաղ, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը չէր բացառել, որ կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»: