Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժամանակ» թերթի թղթակիցը տեղեկացել է, որ ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանի հրամանով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 2013թ. ապրիլի 28-ին սկսված ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության մայոր Վ.Ղուկասյանին հայտարարվել է «խիստ նկատողություն»:
Թերթը միաժամանակ հիշեցնում է, որ ապրիլի 27-ին «Հետք»-ի լրագրողի ու ոստիկանի միջև տեղի էր ունեցել միջադեպ, որի հետ կապված` Վ.Ղուկասյանը հեռացվել էր աշխատանքից: Նշանակվել էր նաև ծառայողական քննություն` լրագրողին վիրավորելու և հրելու դեպքի առնչությամբ:


