ԱՄՆ Լուիզանա նահանգը ճանաչել է բանաձև, որով ողջունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և կոնգրեսին օժադնակել զարգացող ժողովրդավարական պետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը: Այս մասին նշում է Asbares-ը` հղում կատարելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:
Բանաձև ներկայացվել է Սենատոր Էդվին Մյուրեյը նշում է, որ «Լուիզանայի օրենսդրական սենատը խրախուսում և աջակցում է ԼՂՀ շարունակվող ջանքերը զարգանալու որպես անկախ և ազատ ազգ որպեսզի երաշխավորի իր քաղաքացիների այն իրավունքները, որոք առկա են ազատ և անկախ հասարկությունում»:
Բանաձևը նաև կոչ է անում նախագահին և Կոնգրեսին «աջակցելու ԼՂՀ ինքնորոշումը և ժողովրդավարական անկախությունը և նրա կառուցողական ներգրավումը միջազգային հասարակության ջանքերին հասնելու արդար և կայուն լուծման անվտանգության հարցերում այդ ռազմավարական կարևոր տարածաշրջանում:
Ամերիկայի Հայ դատի Լուիզանայի ներկայացուցչության նախագահ Վազգեն Խալթաքջյանը սերտորեն աշխատել է Լուիզանայի սենտորների հետ այս բանաձևի ճանաչման համար:
«Մենք շնորհակալ ենք Լուիզանայի Սենատին Արցախի անկախությանը և ինքնորոշմանը աջակցելու համար»,- նշել է Ամերիկայում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Լուիզանան Ամերիկայի չորրորդ նահանգն է, որ ճանաչում է ԼՂՀ անկախությունը: Մինչև այդ ԼՂՀ անկախությունը ճանաչել էին Մասաչուսեթսը, Ռոթ Այլենդը և Մայնը: