Երեկ ժամը 23։00-01։00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը: Սկզբում կրակել են դիրքերի, ապա գյուղի ուղղությամբ:

Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքայելյանի հավաստմամբ կրակոցներից տուժածներ չկան, տանիքներ են վնասվել միայն: Նրա խոսքով՝ գյուղը վաղուց չէր գնդակոծվել, վերջին շրջանում սա առաջին դեպքն էր:

Հակառակորդը հիմնականում կրակել է «ԴՇԿ» և «ԱԳՍ» զենքերից: Այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է: