«Մոնակոն» պաշտոնապես հայտարարեց Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ձեռքբերման մասին: Կոլումբիացի հարձակվողը մոնեգասկեցիների հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր: Մոտ ժամանակներս կկայանա 27-ամյա ֆուտբոլիստի պաշտոնական ներկայացումը:

Ֆրանսիական ակումբում Ֆալկաոյի տարեկան աշխատավարձը կկազմի 11 մլն. եվրո: