Ամերիկայի Օկլահոմա նահանգում ուրբաթ երեկոյան տեղի է ունեցել տորնադո,որից մահացել է արդեն հինգ մարդ: Զոհերի թիվը հնարավոր է աճի: Այս մասին հաղորդում է ռուսական Газета պարբերականը` հղում կատարելով KFOR գործակալությանը:
Հիշեցնենք, որ մայիսի կեսերին նույն նահանգում տորնադոի զոհ էր դարձել շուրջ 24 մարդ:
Ինչպես հաղորդում է ամերիկյան գործակալությունը տորնադոն նկատելի է եղել Օկլահոմա-Սիթի և Մուր քաղաքների շրջակայքում:
ԱՄՆ մետեո ծառայությունները զգուշացնում են տորնադոի հնարավորությունների մասին Իլինոյիսի, Ինդիանաի, Կենտուկիի և Միսուրիի տարբեր հատվածներում: