Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ իր ապագան կախված կլինի արդյունքներից և նվաճած տիտղոսներից:
«Կփորձեմ որքան հնարավոր է երկար մնալ «Մանչեսթեր Սիթիում»: Իմ ապագան մեծապես կախված կլինի թիմի ցուցադրած խաղից, արդյունքներից և նվաճած տիտղոսներից:
Կարծում եմ, որ թիմը պետք է աշխատի մարզչի պահանջներին համապատասխան: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Ղեկավարների համար այն կախված կլինի արդյունքներից»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016/17թթ. առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ գալիք մրցաշրջանի մեկնարկային տուրում «քաղաքայինների» մրցակիցը կլինի Պրեմիեր լիգայի նորեկ «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնը»: