Հին իրերի հայտնաբերումը թույլ է տալիս վերադառնալ հին ժամանակներ՝ վերհիշելով անցյալի իրադարձությունները: Սակայն երբեմն մարդիկ իրեր են գտնում, որոնք պատկանում են նրանց տատիկներին, պապիկներին կամ նույնիսկ նախատատերին ու նախապապերին: Այս դեպքում գտնողի դիմաց անծանոթ աշխարհ է բացվում, որն ուսումնասիրելը և որի մասին մանրամասներ իմանալը ոչ միայն հետաքրքիր, այլ նաև հաճելի գործ է:
Այսպես, ԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակիչներից մեկը հին տուփ է գտել իր պապիկի սենյակում, որի մեջ գաղտնի դարակ է եղել:
«Սկզբում թվաց, թե տուփի մեջ դիպլոմներից ու փաստաթղթերից բացի ոչ մի բան չկա, սակայն քիչ անց հասկացա, որ տուփի վերևի դարակները կարելի է բացել: Տատիկները և պապիկներն, իհարկե, գաղտնիքներ թաքցնելու մասնագետներ են. տուփի ներքևի հատվածում հին թերթեր գտա», - պատմել է կինը Bored Panda-ին:
Նրա խոսքով՝ իր հայտնաբերած իրերը՝ թերթերը և փաստաթղթերը, իրական գանձեր են, և ինքը շատ է ուրախացել դրանցով: