Հայտնի մոդել և երգչուհի Վիկտորիա Բեքհեմը ֆրանսիական Elle պարբերականին պատմել է, թե ինչպես է դաստիարակում իր երեխաներին:
Այսպես նա մասնավորապես նշել է, որ արգելում է իր երկուամյա դստերը Հարփեր Բեկհեմին օգտագործել կոսմետիկ միջոցներ: Երեխայի մոտ հետաքրքրություն չառաջացնելու համար ինքը նույնպես չի քսվում երեխաի մոտ:
«Ես չեմ կարող մակիաժ անել Հարփերի ներկայությամբ, քանի որ նա միանգամից ինձ է միանում: Նա իսկապես կրկնօրինակման վարպետ է»,- նշել է Բեկհեմը:
Միաժամանակ Վիկտորիան խոստովանել է, որ ավելի լավ է Հարփերը կրկնօրինակի իր եղբայրներին, քան գեղեցկության մրցույթի մոդելներին: Նա նաև ավելացրել է, որ իր համար կարևորն այն է, որ երեխաները հաճույք ստանան իրենց մանկությունից և չշտապեն մեծանալ:
Դևիդ Բեկհեմի կինը նաև պատմել է Burberry-ի գովազդին Ռոմեոի մասնակցության մասին:
«Երբ Քրիստոֆեր Բեյլին կապ հաստատեց ինձ հետ, ես հարցրեցի Ռոմեոից` արդյոք ցանկանում է մասնակցել: Եվ նա պատասխանեց, որ իհարկե ցանկանում է: Ես իսկապես նա հաճույք ստացավ նկարահանումներից: Սակայն ես չեմ կարող ասել արդյոք մեկ անգամ ևս նա կցանկանա մասնակցել այդպիսի նկարահանումների թե ոչ: Այժմ նրան ավելի շատ հետաքրքրում է սպորտը և դպրոցը»,- նշել է Բեկհեմը:
Չնայած որ փոքրիկ Հարփիին արգելված է մակիաժ օգտագործել, սակայն դա չի խանգարում նվաճել նորաձևության օլիմպը: Արդեն երկու տարեկան հասակում նա հասցրել է դառնալ ամենանորաձև մանկական սանրվածքների հաղթող: