Հանքավանում ուսումանամարզական հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» վերջին խաղում հաղթանակ է տոնել «Բանանց-2»-ի նկատմամբ` 2 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
Կապանյան թիմի մամուլի քարտուղարությունից տեղեկանում ենք, որ գոլերի հեղինակներ են դարձել Ալեքս Քրիստիան Ջունիորն ու Դավիթ Մարկոսյանը:
Նշենք` «Գանձասար-Կապանը», նորանշանակ գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ, 10-օրյա հավաք անցկացրեց Հանքավանում: Բացի «Բանանց-2»-ի հետ խաղից, կապանյան թիմը մրցեց նաև «Շիրակի» (1:1) և «Բանանցի» (0:1) հետ: