Այսօր ամբողջ աշխարհը տոնում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Առաջին անգամ այն հաստատվել է 1949 թվականի նոյեմբերին Փարիզում Կանանց միջազգային ժողովրդավարական դաշնության կոնգրեսի որոշմամբ: Այս օրվա կապակցությամբ Spletnik-ը ներկայացրել է ամենավառ աստղային երեխաներին:

Հարփեր Բեքհեմ

Ամենանորաձև երեխաների մրցույթում Ռոմեո Բեկհեմը իր տեղը զիջել է իր կրտսեր քրոջը Հարփեր Բեկհեմին: Հարփերը որպես Բեկհեմ զույգի ընտանիքի միակ աղջիկ հատուկ ուշադրության է արժանանում մոդյիկ մոր կողմից, որը իր երեխաին արգելում է օգտոգործել կոսմետիկ միջոցներ և ամենայն հավանականությամբ մեծացնում է իր «մոդայի թագուհու» տիտղոսին հետևորդ: 

Ֆլին Բլում

 

Օրլանդո Բլումի և Միրանդա Քերի որդին հետ չի մնում իր սերունդի ամենավառ ներկայացուցիչներից: Բեմի աստղ մայրը և միլիոնավոր մարդկանց երկրպագու հայրը իրենց որդուն փոխանցել են խարիզմա և աստղային հմայք: Ֆլինի հրեշտակային արտքինը պարբերաբար հայտնվում է պապարցիների ուշադրության կենտրոնում:

 

Սարաֆինա ԱՖլեկ

 

Սարաֆինա Աֆլեկը չի զիջում Սուրի Կրուզին: Նրա նորաձևությանը հետևելը նույնքան հետաքրքիր է քան Կրուզին, չնայած որ նրա հայրը Բեն Աֆլեկը և մայրը Թոմ Կրուզի և Քեթի Հոլմսի նման սկանդալային առիթներ չեն տալիս ևս մեկ անգամ քննարկելու ընտանեկան հարաբերությունները:

Օնոր Ուորեն

Ջեսիկա Ալբայի և Քեշա Ուորենի աղջիկ Օնորը իրեն սիրել է տալիս իր նորաձևության իր փորձարկումների համար: Վարդագույն զգեստի համար նա նախընտրում է կաշվե վերարկու, իսկ եթե հագնում է կանացի զգեստ, ապա դրան զուգորդում է երկարաճիտ կոշիկներ:

Մայսոն Դիսիկ

Քորթնի Քարդաշյանի որդին առանձնանում է իր սանրվածքներով: 

Զախարա Ջոլ Փիթ

 

Զախարա Ջոլի Փիթի արտաքինի մեջ ամենանշանակլին նրա սևամորթներին հատուկ գանգուրներն են: