Հունաստանի վարչապետի Նոր Ժողովրդավարություն կուսակցությունը Խորհրդարանում ներկայացրել է օրինագիծ, որը նախատեսում է քրեական պատիժ այլատյացության դրսևորման և Ցեղասպանության և Հոլոքոստի մերժման դեպքում: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:
Բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կփորձեն մտադրված կերպով,բանավոր, լրատվամիջոցների, համացանցի կամ այլ միջոցներով օժանդակել կամ թերագնահատել ցեղասպանության, հոլոքոստի և նացիզմի հանցագործությունների ծանրությունը, նախատեսվում է երեքից հինգ տարի ազատազրկում և 5,000-20,000 եվրոյի տուգանք:
Այդպիսի պատիժ նախատեսվում է նաև նրանց, ով կոչ կանի բռնության կամ ատելության ռասայի, մաշկի գույնի, կրոնի, ծագման կամ էթնիկ պատակենլիության հողի վրա: Իրավաբանական անձինք հնարավոր է 10,000-100,000 եվրոյի տուգանքի ենթարկվեն, ինչպես նաև 1-6 ամիս ժամանակահատվածով զրկվեն յուրաքանչյուր տեսակի հանրային օժանդակությունից:
Օրենքի նախագիծը ստորագրել են կուսակցության և կառավարության բոլոր անդամների կողմից: