Շվեցարիայի բնակիչները ամենագոհն են իրենց կյանքից համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության` այս շաբաթ հրապարակած լավագույն կյանքի ինդեքսի հաշվետվության: Այդ հաշվետվության համաձայն վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է Շվեցարիան: Դանիան, որը նախորդ տարվա ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը, զբաղեցրել է հինգերերդ տեղը: Երորդ տարին շարունակ Միացյալ Նահանագները չի կարողացել ներգրավել լավագույն տասնյակի աղյուսակում:Այս մասին հաղորդում է USA today-ը:

Կազմակերպությունը լավագույն կյանքի գործոնը գնահատել է 36 պետությունում` հաշվի առնելով կյանքի տարբեր բանագավառներ այդ թվում եկամուտը, կրթությունը, առողջությունը, աշխատանք-կյանք հավասարակշռություն և կյանքից գոհունակություն:

Գիտնականները պարզել են, որ կյանքի գոհունակության ամենակարևոր սկզբունքներից մեկը աշխատանքն է: Աղյուսակում առաջին տասնյակը զբաղեցրած երկրներից ութը գտնվում են նաև զբաեղեցվածության քանակով լավագույն տասնյակի մեջ:

Հաջորդ ամենակարևոր ակզբունքը առողջությունն է: Մյուս կարևոր գործոնը կառավարության կողմից իր բնակիչներին տրամադրվող լայնամասշտաբ նպաստներն են:

Համաձայն վարկանիշային աղյուսակի աշխարհի ամենաերջանիկ պետությունները սրանք են

  1. Շվեցարիա
  2. Նորվեգիա
  3. Իսլանդիա
  4. Շվեդիա
  5. Դանիա
  6. Նիդերլանդներ
  7. Ավստրիա
  8. Կանադա
  9. Ֆինլանդիա
  10. Մեքսիկա