Բրեդ Փիթը միակ տղամարդը չէ Անջելինա Ջոլիի Հոլիվուդյան կյանքում: Վերջերս պարզվել է, որ Ումա Թուրմանի և Իթան Հոուքի բաժանության պատճառը եղել է Ջոլին: Նրանց միջև ջերմ հարաբերությունները սկսվել են «վերցնելով կյանքը» կինոնկարի նկարահանումների ժամանակ: Երբ «Սպանել Բիլին» կինոնկարի աստղը իմացել է ամուսնու դավաճանության մասին, ապա բաժանվել է: Իհարկե Ջոլիի և Հոուքի սիրավեպը նույնպես երկար չի տևել, քանի որ Անջելինան իմացել է, որ Հոուքը դավաճանում է նաև իրեն կանադացի մոդել Ջեն Պերցովի հետ: Այս մասին գրում է Express պարբերականը:

Անջելինա Ջոլին վաղուց արդեն հայտնի է աշխարհում ամենասեքսուալ դերասանուհիներից մեկը: Դերասանուհու նախկին գործընկերը «Վերցնելով կյանքը» կինոնկարում Իթան Հոուքը վերջերս ամերիկյան Bravo TV հեռուստաընկերության մեկում անկեղծացել է: Հարցազրույցի ժամանակ դերասանը հայտարարել է, որ Էնջին իր բնածին սեքսուալությամբ ժամանակին խելակորույս է արել իրեն:

«Իմ լավագույն համբույրը նկարահանումների ժամանակ եղել է Անջելինա Ջոլիի հետ: Երբ նրա շրթունքները դիպչում են քոնին, մոռանում ես անգամ անունդ»,- խոստովանել է Հոուքը:

Լրագրողը չի կորցրել պահը և դերասանից հարցրել է, թե ինչն է հատկապես արտառոց Անջելինա Ջոլիի համբույրի մեջ` շրթունքները, լեզուն թե այլ բան, ինչին ի պատասխան Հոուքը նշել է.« Ինչու՞ է Վոլֆգանգ Ամադեոս Մոցարտը հանճար: Անջելինա Ջոլին ծնվել է, որպեսցի խելակորույս անի տղամարդկանց»:

Իհարկե Իթանը խուսափել է պատասխանել ենթադրվող սիրավեպի մասին բոլոր հարցերին` հասկացնել տալով, որ չի ցանկանում խոսալ այդ մասին: Այժմ Անջելինա Ջոլին վեց երեխաների մայրը, որոնց նա դաստիարակում է Բրեդ Փիթի հետ միասին: Տարածված լուրերի համաձայն Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի սիրավեպը սկսվել է 2005 թվականից, երբ վերջինս դեռևս ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ