Նիոնում այսօր կայացել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը.
«Ղարաբաղ»-«Կոպենհագեն»
ՀԱՊՈԵԼ-«Սլավիա», Պրահա
«Օլիմպիակոս»-«Ռիեկա»
«Սելթիկ»-«Աստանա»
«Հապոել Բեր-Շևա»-«Մարիբոր»
«Իսթանբուլ Բաշակշեհիր»-«Սևիլիա»
«Յանգ Բոյզ»-ԲԿՄԱ
«Նապոլի»-«Նիս»
«Հոֆենհայմ»-«Լիվերպուլ»
«Սպորտինգ»-«Ստյաու»
Առաջին խաղերը կկայանան օգոստոսի 15/16-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 22/23-ին:
Փլեյ-օֆֆ փուլի 10 հաղթող թիմերը խմբային փուլում կմիանան այն 22 ակումբներին, որոնք մրցաշարի այդ փուլին մասնակցելու ավտոմատ իրավունք են ստացել:
Խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 24-ին Մոնակոյում: