Սա ցանկությունների ծառն է. պարզապես պետք է պահել ցանկությունը և քաղել միրգը: Այդ միրգը Ձեզ հաջողություն կբերի և կկանխատեսի՝ կկատարվե՞ն Ձեր ցանկությունները, թե ոչ:

Խնձոր
Եթե Դուք քաղել եք անուշահոտ կարմրաթուշ խնձորը, ապա իմացեք, որ այս պահին գտնվում եք Տիեզերքի հովանավորության ներքո: Բաց մի թողեք Ձեր հնարավորությունը: ցանկությունը կիրականանա, կարևորը անկեղծորեն հավատալն է:

Բանան
Եթե դուք բանանի փունջն եք ընտրել, ապա շուտով սպասեք հաճելի նորությունների: Իսկ միգուցե հաջողությունը միայնա՞կ չի գալիս: Ձեր կյանքի ծանր շրջանն ի վերջո անցել է և սկսել է հաջողությունների շրջանը: Ցանկությունները կիրականան Ձեր փորձառության շնորհիվ, որը ձեռք եք բերել:

Անանաս
Եթե Դուք քաղել եք կոշտ կեղևով համեղ անանասը, ապա հիշեք, որ ամեն ինչ կկատարվի լավագույն ձևով: Նույնիսկ եթե Ձեզ թվում է, որ ամեն ինչ կորած է, դա այդպես չէ: Ձեր ցանկությունները կկատարվեն, սակայն նախևառաջ պետք է ջանք չխնայել:

Սալոր
Եթե Դուք քաղել եք սալորը, ուրեմն հիշեք, որ հենց հիմա է պահը: Եթե Դուք սպասում եք որևէ նշանի Տիեզերքի կողմից, ապա իմացեք՝ սալորը, որ քաղել եք հենց այդ նշանն է: Ամեն ինչ լավ կլինի, պետք չէ ոչնչից վախենալ:

Նարինջ
Եթե Դուք քաղել եք նարինջը, ապա Ձեզ պետք է ասենք, որ Ձեր ցանկությունները ամբողջությամբ չեն կատարվի: Բայց մի շտապեք նյարդայնանալ, Տիեզերքը Ձեզ համար ավելի լավ բան է պատրաստել: Վստահեք նրան և ամեն ինչ ավելի լավ կլինի, քան պատկերացնում եք: