Ինչպես արդեն նշել ենք՝ օգոստոսի 10-ին կայանալու է հայտնի երգիչ Արաբո Իսպիրյանի՝ Ներսիկ Իսպիրյանի որդու հարսանիքը։ Արաբոն իր ապագա տիկնոջը «բացահայտեց» վերջին համերգներից մեկի ժամանակ՝ հրապարակավ ամուսնության առաջարկ անելով։ Նա Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է։ Հարսանիքը տեղի կունենա Փարավոն ռեստորանային համալիրում:
YN.am-ի հավաստի տեղեկություններով՝ հարսանիքին մասնակցելու է նաև հանրապետության նախագահը և բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Լինելու են նաև հյուրեր արտերկրից, ինչպես նաև շոուբիզնեսյան ողջ աստղաբույլը: