Յուրաքանչյուր մարդ երազում է եթե ոչ հարստության, ապա գոնե բարեկեցության և ծաղկման մասին։ Սակայն յուրաքանչյուրն ունի հարստության հասնելու իր ճանապարհն ու մեթոդները։ Այն ինչ իդեալական համապատասխանում է Ձեզ, կարող է բոլորովին չհամապատասխանել մեկ ուրիշին։
Առաջարկում ենք կարճ և ազնիվ թեստ, որը միգուցե ոսկե ձկնիկ չորսա Ձեզ համար, բայց հաստատ կօգնի ընտրել լավագույն կարթը։
1. Դուք կստեղծեք սկզբունքորեն նոր պրոդուկտ
Ինչ կլինի դա՝ իր, ծառայություն, թե արվեստի գործ, կախված է միմիայն ձեզանից։ Բայց բնությունից ձեզ տրված է երևակայություն և լայն միտք, որպեսզի ստեղծեք օրիգինալ, այլ ոչ թե պատճեն։ Մի վախեցեք, սկսեք և միանգամից մի վանեք հետաքրքիր մտքերը։ Ոչ ոք չգիտի, թե դրանցից որը կլինի ձեր ոսկե երակը։ Հիշեք, որ խիզախ մտահղացումներից են սկսել շատ մեծագույն գյուտեր։
2. Դուք կհաղթեք լոտոյում
Դուք արկածախնդիր մարդ եք և սիրում եք արագ արդյունք, այդ պատճառով կապիտալի ստեղծման դժվար և տքնաջան աշխատանքը՝ ձեզ համար չէ։ Նույն ժամանակ դուք մի փոքր ծույլ եք ակտիվ, կարճաժամկետ բիզնես ծրագրերի համար։ Բայց ամուր կերպով հավատում եք ձեր երջանիկ աստղին և հաճախ փորձության եք մատնում Ֆորտունային՝ մասնակցելով տարատեսակ մրցույթների և լոտոների։ Ի՞նչ իմանաս, միգուցե հաջորդ անգամ դուք մեծ շահում կունենաք։ Բայց զգույշ եղեք։ Հեշտ փողերի վտանգը նրանում է, որ մարդիկ չեն գնահատում այն և հարստությունը երկար չի մնում նրանց ձեռքում։