Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը», Եվրոպայի Սուպերգավաթի խաղում գրավելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, գոլ է խփել 66-րդ պաշտոնական խաղում անընդմեջ, հայտնում է Marca-ն:
Այդ ցուցանիշով Արքայական ակումբը թարմացրել է սեփական ռեկորդը: Նախորդ անգամ «Ռեալին» պաշտոնական խաղում գոլ խփել չի հաջողվել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշարի կիսաեզրափակիչի պատասխան խաղում (0:0):
Հիշեցնենք, որ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած եզրափակիչում Իսպանիայի չեմպիոնը 2:1 հաշվով հաղթել էր Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդին» եւ երկրորդ տարին անընդմեջ դարձել Եվրոպայի սուպերգավաթակիր: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը: