Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, ով անկեղծորեն պատասխանել է մեր բլից հարցերին:

Մանկությանս ամենավառ հիշողությունները...

Մանկությանս ամենավառ հիշողություններում մեր տունն է. հայրս-մայրս, մեր տանն անվերջ հնչող երաժշտությունը, մեր գրքերն ու իմ հեքիաթային խաղերը:

Եկա, որովհետեւ...

Աստծո կամոք ծնողներս հանդիպեցին, որ գամ

Ճակատագրական կետ...

Յուրաքանչյուր նոր սկիզբ մի ճակատագրական կետ է. առաջին դաս, առաջին սեր, առաջին կտավ, առաջին բեմել, առաջին զավակ, յուրաքանչյուրը ճակատագրական են:

Հիշում եմ ու տխրում...

Հայրիկիս:

Հիշում եմ ու ժպտում...

Հայրիկիս հումորները:

Ափսոսում եմ, զղջում, որ...

Ափսոսում եմ, զղջում, որ հնարավորություն չունեցա հայրիկիս բոլոր երազանքներն իրականացնել, որ անգամ իր գիրքը չհասցրեց տեսնել, որ միասին Սենի ափին սուրճ չխմեցինք։

Վստահ եմ...

Վստահ եմ տվածս խոսքի վրա, եթե ասում եմ, որ կարող եմ, եթե ասում եմ՝ կանեմ, ուրեմն միանշանակ այդպես էլ կլինի:

Նպատակ ունեմ...

Նպատակ ունեմ ու մեկը չի, շատ են ու ուզում եմ իրականանան:

Չասացի կներես ու...

Չեմ հիշում նման դեպք, ավելի շուտ հակառակը, անարժանի եմ ասել ու թեև չեմ զղջում, բայց փաստեցի:

Կարոտում եմ...

Կարոտում եմ մայրիկիս, որ հեռվում է, շատերին, որ աշխարհով մեկ սփռված են ու շատերին, որ երկնային թագավորությունում են

Սիրում եմ...

Սիրում եմ ու ուրախ եմ, որ կարող եմ։ Այդ աստվածային շնորհի՝ սիրել կարողանալու կարիքը այսօր շատ-շատ կա։

Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել...

Աստված գիտի, Աստված ամենատես է... Ոչինչ չէի փոխի ու փառք Տիրոջ:

Գնում եմ դեպի...

Գնում եմ դեպի առաջ, միայն առաջ, հավատքով ու սիրով:

Պայքարել եմ, որ...

Պայքարել եմ, որ ստացվի, որ իրականանա, ծառացած խնդիրները լսելի լինեն:

Հպարտ եմ ինձնով, որովհետեւ...

Հպարտ եմ ինձնով, որովհետեւ չդավաճանեցի հայ երգարվեստին, հային, ինձ վստահողին:

Վախենում եմ...

Վախենում եմ կիսատ չթողնել սկսածս գործը, մեկ-մեկ էլ չվախենալուցս ....

Երազում եմ...

Երազում եմ երբեք չդադարել երազել:

Կգա մի օր ու ես...

Իհարկե, կգա, բայց դեռ շուտ է այդ մասին խոսել, դեռ այնքան բան կա անելու:

 Նյութի աղբյուրը` Life.panorama.am