Այսօր՝ օգոստոսի 10-ին կայանալու է հայտնի երգիչ Արաբո Իսպիրյանի՝ Ներսիկ Իսպիրյանի որդու հարսանիքը։
Հարսնացուն Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է։ Հարսանիքը տեղի կունենա Փարավոն ռեստորանային համալիրում:
Հարսանիքին ներկա են լինելու բազմաթիվ բարձրաստիճան այրեր, շոուբիզնեսյան ներկայացուցիչներ և այլ հյուրեր՝ արտերկրից:
YN.am-ը կլուսաբանի հարսանիքի ընթացքն ու սպասվող անակնկալները։
YN.am-ի ողջ խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է սիրված երգչին և հարսնացուին, մաղթում ամուր սեր ու հարատև երջանկություն: