Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում ՊՍԺ-ն 6:2 հաշվով հաղթել է «Թուլուզին»:
Փարիզցիներից գոլի հեղինակ են դարձել Անդրե Ռաբիոն, Խավիեր Պաստրոն, Էդինսոն Կավանին և Լևեն Կուրզավան, իսկ Նեյմարը ձևակերպել է դուբլ: Բրազիլացին այս խաղում կատարել է նաև 2 գոլային փոխանցում:
Երկրորդ խաղակեսում դաշտից հեռացվել է իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին:
Այս հաղթանակի շնորհիվ ՊՍԺ-ն վաստակել է 9 միավոր և հավասարվել «Մոնակոյին»: