Անջելինա Ջոլին առաջին անգամ հայտնվել է հանրության առջև կրծքագեղձի վիրահատությունից հետո: Այս մասին գրում է անգլիական Daily Mail պարբերականը:
Կիրակի երեկոյան Անջելինա Ջոլին իր ամուսնու Բրեդ Փիթի հետ ներկա է գտնվել վերջինիս «Z աշխարհների պատերազմ» պրեմիերային Լոնդոնում:
Ջոլին, քայլելով Լեյցեստեր հրապարակում Էմփայր կինոթատրոնի դիմաց փռված սև գորգի վրայով, նշել է.« Ես այստեղ եմ Բրեդի համար: Ես հպարատանում եմ նրանով»:
Նա նաև ավելացրել է, որ իրեն շատ լավ է զգում և հպարտանում է քաղցկեղը կանխարգելելու վիրահատության մասին հոդվածի պատասխաններով:
Անջելինան և Բրեդը երեկոի ժամանակ շատ ներդաշնբակ հագուստներով են հանդես եկել: Անջելինան հագել էր սև մետաքսե զգեստ, իսկ Բրեդը սև վերնաշապիկ և սև շապիկ: