Դուք Ձեզ համարու՞մ եք այնիսի ճանապարհորդ, որն առանց բացառության ցանկանում է տեսնել աշխարհի յուրաքանչյուր անկյունը: Եթե այո, ապա սա հատկապես Ձեզ համար է. մենք հավաքել ենք անհավանական հեքիաթային վայրերի անուններ, որոնք հաստատ կընդգրկվեն հետաքրքրությունների Ձեր ցանկում: Ցանկանում ենք ծանոթացնել Ձեզ «գաղտնի» գյուղերի, որոնց գոյության մասին շատերն անգամ չգիտեն:

Աոգաշիմա, Ֆիլիպինյան ծով

 Այս գյուղը կարելի է անվանել «ամենախիզախն աշխարհում»: Այն գտնվում է Աոգաշիմա կղզու վրա՝ Ֆիլիպինյան ծովում, և ունի 200 բնակիչ: Հետաքրքիրն էլ այն է, որ այդ մարդիկ բնակվում են հրաբխային խառնարանի հենց կենտրոնում:

Մոնեմվասիա, Հունաստան

 Սա թաքնված է Փոքրիկ ժայռերի հետևում՝ հեռու պահելով իրեն մարդկանց հետաքրքրասեր աչքերից: Մոնեմվասիան 375 թ. երկրաշարժից հետո առանձնացել է մայրցամաքից:

Պուտգալի վանք, Հնդկաստան

 

Հրաշալի վայր է, որը թաքնված է Զանսքարի շրջանիի ժայռերի մեջ: Հետազոտողները հավաստիացնում են, որ վանքը հիմնվել է 12-րդ դարի սկզբին, սակայն անբացահայտ է եղել մինչև 1800-ական թվականները:

Իսորտոկ, Գրենլանդիա

 Այս մեկուսացված գյուղակը, որը գտնվում է Գրենլանդիայի արևելքում, ունի իր ոճին համապատասխանող սուպերմարկետ՝ մեծ կարմիր կառույցը, որը կտեսնեք լուսանկարում: Այնտեղ կկարողանաք գտնել անհրաժեշտ բոլոր մթերքները: Ձյունով և սառույցով շրջապատված՝ այս գյուղում ապրում են ընդամենը 64 մարդիկ:

Գյուղ Գասադալուր, Դանիա

 Մեկուսացած փոքրիկ այս գյուղում ապրում է 16 մարդ: Այն գտնվում է Ֆարերյան կզիների ափին գտնվող բարձր ժայռերի վրա: 2004 սարերի միջով թունել կառուցվեց, որպեսզի հնարավոր լինի գյուղի բնակիչներին կապել քաղաքակիրթ հասարակության հետ: Սակայն այդ թունել մտնելու համար անհրաժեշտ է 400 մ բարձրությամբ սար բարձրանալ:

Ուակաչինա, Պերու

 Գյուղը գտնվում է մոլորակի ամենաչորացած վայրերից մեկում: Այն կոչվում է Ուակաչինա, և չնայած կլիմային, այնտեղ կան ծառեր, հյուրանոցներ, խանութներ և անգամ օազիս-գրադարան: Գյուղի 96 բնակիչները հանգիստ կերպով առաջ են տանում իրենց փոքրիկ բիզնեսները:

Բանդիագարա, Մալի

 Այս անհավանական գեղեցիկ քաղաքում ապրում է Դոգոն ցեղը: Այս ամբողջը կառուցված է գունավոր կավից: Համալիրի կազմի մեջ մտնում են բնակելի տներ, ամբարներ, զոհասեղաններ և սրբավայրեր:

Նյութի աղբյութը` BlogNews.am