Հիշու՞մ եք Շպռոտի վերջին լուսանկարները՝ սեւ, փոքրիկ զգեստով...
Դե մոռացեք, քանի որ 38-ամյա երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակելInstagram-ի էջում, որոնք պակաս բաց եւ սեքսուալ չեն :)
Դրանցում Շպռոտը կեցվածք է ընդունել սուպերկարճ սպիտակ զգեստով։
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս երգչուհին որեւէ կերպ չի մեկնաբանել ֆոտոշարքը։
Ի դեպ, ավելի վաղ երգչուհին NEWS.am STYLE-ի հետ զրույցում, խոսելով կառուցվածքի պահպանման մասին, ասել էր.
«Առավոտյան սուրճ եմ խմում, բայց նախքան դա՝ սառը ջուր եմ խմում: Ժամը 11:00-ին նոր նախաճաշում եմ: Քիչ եմ ուտում՝ օրվա մեջ երկու անգամ: Հայաստանից հետս ավելուկ եմ բերել, տապակել եմ եւ սոխով պատրաստել: Միգուցե, ցերեկվա ժամին դա ուտեմ: Ռեստորանային համալիրում, որտեղ ես եմ աշխատում, շաբաթը 3 օր ընթրում ենք երեկոյան ժամը 22:00-ին: Սակայն, առհասարակ, ուշ ժամերին քիչ եմ ուտում: Երեկոյան սիրում եմ թեյ խմել»։