«Բարսելոնան» նոր, արդեն 4-րդ առաջարկն է պատրաստում «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի շուրջ:
Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, նոր առաջարկը կկազմի 138 մլն ֆունտ (մոտ 150 մլն եվրո), 101 մլն ֆունտը կատալոնացիները պատրաստ են վճարել միանգամից, և ևս 38 մլն ֆունտը` ավելի ուշ որպես բոնուս:
Սակայն, այս անգամ բոնուսները կապված կլինեն ֆուտբոլիստի` Չեմպիոնների լիգա դուրս գալու հետ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Բարսելոնան» հրաժարվել է բրազիլացի ֆուտբոլիստին գնելու մտքից այն բանից հետո, երբ «Լիվերպուլը» չհամաձայնեց կապտա-նռնագույնների պահանջներին:
Իսպանական գրանդի վերջին առաջարակը Կոուտինյոյի շուրջ կազմել է 129 մլն եվրո: Կիսապաշտպանի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ գործում է մինչև 2022 թվականի ամառը: