Լողափն այդքան էլ անվնաս վայր չէ, ինչպես շատերին կարող է թվալ: Լողափի բնակիչներից ոմանք անվտանգ են թվում, ինչպես օրինակ այս թափանցիկ-կապույտ «գեղեցկուհին»:
Այս վտանգավոր գեղեցկուհուն անվանում են պորտուգալական ռազմական նավ կամ ֆիզալիա:
Այս մեդուզաների շոշափուկները կարող են հասնել 9-50 մետրի:
Միջերկրական ծովի լողափերին, որտեղ կան պորտուգալական նավակներ, անվտանգությունն ապահովելու նպատակով նման նշաններ կան:
Հետաքրքիր է, ֆիզալիաներն իսկական մեդուզաներ չեն: Դրանք համարվում են սիֆոնոֆորամ-մեդուզաների բարեկամներ:
Նրանց հասցրած այրվածքները կարող են կաթվածահար անել մարմնի մի մասը և մարմնի վրա սպիեր են թողնում:
Երբեմն ֆիզալիայի խայթոցը կարող է մահացու լինել:
Ծովահրեշի հետ լողալը կասկածելի հաճույք է:
Ֆիզալիայի թույնը շատ «համառ է, կենսունակ». Նույնիսկ չորացրած կամ սառեցրած շոշոփուկները դեռ երկար ժամանակ չեն կորցնում իրենց ազդեցությունը: