«Նյու-Յորք Սիթիի» հարձակվող Դավիդ Վիլյան խոսել է եռամյա ընդմիջումից հետո Իսպանիայի հավաքական վերադառնալու մասին:
Ֆուտբոլիստը հրավիրվել է մասնակցելու աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի` Իտալիայի (սեպտեմբերի 2) և Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 5) հավաքականների հետ խաղերին.
«Այս հրավերն ինձ մոտ հպարտության զգացում առաջացրեց: Խոսքեր չունեմ, սա երազանքի իրականացում էր: Գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին զանգահարեց ինձ և ասաց, որ հետևել է իմ խաղերին և որ ես կարող եմ իմ ներդրումն ունենալ Իսպանիայի հավաքականում: Դա ինձ շատ զարմացրեց , չնայած ես չէի դադարել մտածել Իսպանիայի հավաքական վերադառնալու մասին»,- Վիլյայի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Վիլյան Իսպանիայի հավաքականի կազմում 97 հանդիպման է մասնակցել և դարձել է 59 գոլի հեղինակ: 35-ամյա հարձակվողը 2014 թվականի հունիսից չէր հրավիրվում ազգային հավաքական: