Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Վալենսիայի» հետ։
Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացել է տանտերերի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն։ 8 րոպե անց «չղջիկների» կիսապաշտպան Կարլոս Սոլերը հավասարեցրել է այն։ 77-րդ րոպեին Ժեոֆրի Կոնդոգբիան առաջ է մղել վալենսիացիներին, սակայն մի քանի րոպե անց Ասենսիոն տուգանային հարվածով հավասարեցրել է հաշիվը։
Նշենք, որ «Ռեալը» կադրային լուրջ խնդիրներ ուներ. որակազրկման պատճառով բացակայում էին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, վնասվածք ուներ ֆրանսիացի Ռաֆայել Վարանը։
Այս հանդիպումից հետո թիմերն ունեն 4-ական միավոր։