«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով:
Այս մասին հայտնում է «Sky»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական ակումբը Գաբոնի հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ է 70 մլն եվրո առաջարկել:
Նախորդ մրցաշրջանի ընթացքում և ավարտից հետո ԶԼՄ-ները բազմիցս գրում էին Օբամեյանգի` գերմանական ակումբում ապագայի մասին:
Անձամբ ֆուտբոլիստն էլ նշում էր, որ պետք է անպայման հեռանա իր ներկայիս ակումբից, եթե ցանկանում է աճ գրանցել: Բայց օրերս դորտմունդցիների մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը բացառեց, որ այս ամառ Օբամեյանգը մեկ այլ ակումբ կտեղափոխվի` նշելով,որ նրա համար պահն արդեն բաց է թողնվել: