Ինչպես հայտնի է` ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից 124 մլն դրամ (340 հազար դոլար) է հատկացվել 2 բիոզուգարան ձեռք բերելու համար: Դրանցից մեկը տեղադրվելու է Տաթևի ճոպանուղու մոտ, մյուսը` Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու: Եվ վարչապետ Տիգրան Սարգսյանը, և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն ընդամենը 2 զուգարանի համար ահռելի գումարներ տրամադրելու քայլն արդարացնելու նպատակով լրագրողներին համոզում էին, թե ծրագիրը բիզնեսի տեսանկյունից շահավետ է, և 200 դրամ մուտքավճարով այդ գումարները հետ են գալու ՀՀ պետբյուջե: Թե որքանով է իրատեսական այս ծրագիրը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է հասարակ թվաբանական հաշվարկ կատարելով. 124 մլն դրամը հետ բերելու համար հարկավոր է 635 հազար այցելու: Եթե ընդունենք, որ օրական այդ զուգարաններից կարող է օգտվել 50 այցելու, կստացվի` հարկավոր է մոտ 30-35 տարի, որպեսզի 124 մլն-ն վերադառնա պետբյուջե:
Բիոզուգարանները կլցնե՞ն պետբյուջեն


