Կենտրոնական Եվրոպայում շարունակվող տեղաատարափ անձրևների պատճառով ծայրահեղ իրավիճակ է առաջացել: Դունայը և այլ կենտրոնական Եվրոպայի գետեր դուրս են եկել ափերից, որի պատճառով շատ տարածքներ անցել են ջրի տակ: Ամենից շատ տուժել է Չեխիան, ջրի տակ են անցել նաև մի շարք քաղաքներ Գերմանիայում, Ավստրիայում և Լեհաստանում: Ուժեղ անձրևները շարունակվում են նաև Շվեցարիայում:
Արդեն այսօր տարրերային աղետի զոհ է դարձել, ևս ութը անհետ կորած է համարվում: Այս մասին գրում է գերմանական Deutche Welle գործակալությունը:
Չեխիայում ջրհեղեղի պատճառով ամբողջ երկրում հաստատվել է արտակարգ իրավիճակ: Երկրում ջրհեղեղի պատճառով զոհվել է երեք մարդ:
Ծանր իրավիաճկը պահպանվում է նաև Պրահայում, որտեղ կանգ է առել երթեկությունը, ինչպես նաև տեղի է ունենում մարդկանց տեղափոխում Վլտավա գետի շրջակայքից:
Լարված իրավիճակ է շարունակում մնալ նաև Ավստրիայում և Գերմանիայում: Ավստրիայում ջրհեղեղի պատճառով արդեն մահացել է մեկ մարդ ևս երեքը անհետ կորած է համարվում:
Գերմանիայում ափերից դուրս է եկել Դունայ գետը: Ջրհեղեղից ամենշատը տուժել են հարավային Գերմանիայում այդ թվում Սակսոնիայում, Թյուրինգայում, Բավարիայում և Բադեն Վյուրտենբերգում:
Ուժեղ անձրևները շարունակվում են նաև Շվեցարիայում, որտեղ գոյություն ունի սողանքի վտանգ: