«Բարսելոնայի» ղեկավարությանը պատրաստ է իրականացնել պլան B-ն կապված այն դժվարությունների հետ, որ առաջացել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ձեռքբերման հարցում, հայտնում է «Mundo Deportivo»-ն:
Հաշվի առնելով մերսիսայդցիների` բրազիլացի ֆուտբոլիստին տրանսֆերի չհանելու որոշումը, կատալոնական ակումբը կարող է ձեռք բերել «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին, Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային կամ «Մոնակոյի» կիսապաշտպան Թոմաս Լեմարին:
Կապտա-նռնագույններն արդեն կապ են հաստատել այս բոլոր ակումբների հետ:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի ղեկավարությանը խնդրել է ձևավորել այնպիսի կազմ, որը կհավակնի բոլոր տիտղոսներին:
Այդ իսկ պատճառով իսպանական գրանդը մտադիր է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը թիմը համալրել ևս մեկ ֆուտբոլիստով: