Բեթհովենն ամեն օր 60 հատիկներից սուրճ էր եփում, իսկ Վոլտերն օրական 50 բաժակ սուրճ էր ըմպում և ապրեց մինչև 83 տարեկանը: Ինչպես երևում է, սուրճից կախվածությունն այնքան էլ վտանգավոր չէ, որքան պնդում են:
Ձեզ ենք ներկայացնում 7 փաստ, որ պետք է իմանան բոլոր նրանք, ովքեր առանց սուրճի ապրել չեն կարող:
Մտավոր ակտիվության բարձրացում
Սուրճը բարձրացնում է մարդու ուշադրությունն ու կենտրոնանալու ունակությունը, սակայն խոսքը վերաբերում է միայն քաղցր սուրճին, քանի որ կոֆեինի և գլյուկոզայի խառնուրդ է ձեզ կարճ ժամանակով հանճար դարձնում: Սակայն մի ըմպեք սուրճ դատարկ փորին, այդ պարագայում այն հակառակ էֆեկտն է ունենում:
Բարձրանում է ճնշումը
Սուրճն օգնում է հիպերտոնիայի պարագայում, երբ ճնշումն ընկնում է, սակայն եթե սուրճից արագանում է նաև ձեր պուլսը, ապա ըմպել հարկավոր չէ: Հիպերտոնիկներին այն հակացուցված չէ, քանի որ օրգանիզմը ժանանակի հետ սովորում է էլ ավելի բարձր ճնշման:
Իմունիտետի ամրացում
Տարբեր երկրների գիտանականներ եկել են այն եզրակացության, որ սուրճն իջեցնում է վաղաժամ մահվան ռիսկը, և որքան ավելի շատ եք սուրճ ըմպում օրվա կտրվածքով, այնքան ավելի քչանում է ռիսկը: Պատճառն այն է, որ սուրճը փոփոխում է իմունային համակարգը՝ այն դարձնելով ավելի ակտիվ և առողջ:
Ազատում է գլխացավից
Բնական սուրճում պարունակվող կոֆեինն ունակ է հաղթահարելու գլխացավը: Իհարկե, սուրճը չի կարող լիովին փոխարինել անալգետիկներին:
Հակասթրես և հակադեպրեսանտ
Օրգանիզմն, արտադրելով դեֆամին և սերոտոնին, պայքարում է սթրեսի դեմ, իսկ մեկ բաժակ սուրճը, անգամ միայն դրա բույրն օրգանիզմում առաջացնում են վերոնշյալների արտադրությունը: Սուրճի մեջ պարունակվող կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ է հանդիսանում, և հենց դա խթանում է օգնում խուսափել դեպրեսիայից:
Հիշողության լավացում
Հենց այդ նույն խթանիչներով և նեյրոմեդիատորներով, որոնցով սուրճը բարձրացնում է տրամադրությունն ու աշխատունակությունը, այն նաև բարելավում է հիշողությունը: Իհարկե, խոսքը վերաբերում է կարճաժամկետ հիշողությանը:
Քաշի կորուստ
Սուրճի սիրահարներն ավելի դժվար են քաշ հավաքում, ուստի և սպորտով զբաղվելը նրանց պարագայում ավելի արդյունավետ է լինում: