Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է, որ կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի խաղն իր համար անակնկալ չէ.

«Այն փաստը, որ նա այստեղ է` հավաքականում, ամեն ինչի մասին ինքնին խոսում է:

Նրա խաղը մեզ համար անսպասելի չէր, նման ֆուտբոլիստի ի հայտ գալը կարևոր է «Ռեալի» համար, քանի որ նա շատ բան է տալիս թիմին:

Ասենսիոյի ի հայտ գալը լավ նորություն է իսպանական ֆուտբոլի համար: Հույս ունեմ` նա կանգ չի առնի և կշարունակի ավելացնել, այդ ժամանակ մենք կկարողանանք վայելել նրա խաղը հավաքականում դեռ երկար տարիներ»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում «Football Espana»-ն: