Հայտնի է դարձել, թե որ համարով է հանդես գալու ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Կիլիան Մբապեն:
Ինչպես հաղորդում է փարիզցիների պաշտոնական կայքը, 18-ամյա ֆուտբոլիստը ստացել է 29 համարը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողի տեղափոխության մասին հաղորդվել էր օգոստոսի 31-ին:
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 60 խաղում Մբապեն խփել է 27 գնդակ, կատարել 16 արդյունավետ փոխանցում: