«Նապոլիի» ղեկավարությունը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը հարձակվող Լորենցո Ինսինյեի տրանսֆերի շուրջ, վստահեցնում է «Gazzetta dello Sport»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, իսպանական ակումբը «Նապոլիին» 100 մլն եվրո է առաջարկել 26-ամյա ֆուտբոլիստի համար:

Ավելի վաղ, իտալական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել էր, որ հարձակվողը կապտա-նռնագույնների ակումբ կտեղափոխվի միայն իր դիակի վրայով:

Բացի դա, «Նապոլին» պաշտպան Կալիդու Կուլիբալիին չի վաճառել «Մանչեսթեր Սիթիին» 65 մլն եվրոյի դիմաց:

Հիշեցնենք` Ինսինյեն 2011 թվականից է հանդես գալիս «Նապոլիում»: Այս ընթացքում նա ակումբային բոլոր մրցաշարերում 217 հանդիպման է մասնակցել` դառնալով 50 գոլի հեղինակ:

Կուլիբալին իտալական ակումբի գույները պաշտպանում է 2014 թվականից: Նա անցկացրած 119 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: