Պապարացիները Իրինա Շեյքին «բռնացրել» են դստեր՝ Լեա Սեյն Կուպերի հետ Լոս Անջելեսում զբոսնելիս:
31-ամյա մոդելը լավ տրամադրություն է ունեցել եւ թույլատրել է լուսանկարել իրեն՝ պայմանով, որ նկարների հրապարակման ժամանակ երեխայի դեմքը փակ լինի:
Իրինային ուղեկցել է փոքրիկի դայակը: Իսկ Բրեդլին, հավանաբար, զբաղված է իր նոր նախագծով:
Հիշեցնենք, որ Շեյքը երկու շաբաթ արձակուրդում էր եւ, դատելով նրա Instagram-ի լուսանկարներից, բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերի սիրելին եղել է Մոսկվայում, իսկ հետո հայրենի Բաշկիրիա է մեկնել: Այնտեղից հետո մոդելն ընկերուհիների հետ Իսրայելում է եղել, որից հետո վերադարձել ԱՄՆ։


