Առաջիկա գիշերները հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի ընդհուպ մինչեւ +7 աստիճան: Նման պատկեր կդիտվի շրջանների մեծ մասում՝ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Վայոց ձորի լեռնային շրջաններում եւ Սյունիքի նախալեռներում:
+7 +12 աստիճանը կպահպանվի նաեւ սեպտեմբերի 9-ի գիշերը:
Առաջիկա երկու գիշերները կանխատեսվող ամենաբարձր ջերմաստիճանը +19-ն է: Սպասվում է, որ Արագածոտնի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում կլինի +15 +18 աստիճան, Սյունիքի հովիտներում՝ +14 +19, Երեւանում՝ +17 +19:
Նշված շրջաններում վաղը ցերեկային ժամերին նվազագույն ջերմաստիճանը կլինի +20 +23, առավելագույնը՝ +31 +33: :
Սեպտեմբերի 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 4-5, իսկ սեպտեմբերի 9-10-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երեւանում սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի հավանականություն, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: