«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, քննարկելով իր ապագան, նշել է, որ կցանկանար կարիերան ավարտել մյունխենյան ակումբում.
«Ես կցանկանայի մնալ «Բավարիայում», բայց չեմ կարող միայնակ որոշում կայացնել, կա ղեկավարություն:
Կցանկանայի այստեղ խաղալ մինչև կարիերայիս ավարտը, բայց արտասահմանյան ակումբների առաջարկները ևս կարող եմ դիտարկել»,- Ռիբերիի խոսքերն է փոխանցում «Sport1.de»-ն:
Ավելի վաղ, 34-ամյա ֆրանսիացին խոստովանել էր, որ առաջարկներ է ստացել Չինաստանից և Քաթարից, բայց մերժել է դրանք:
Ֆրանկ Ռիբերին 2007 թվականից է հանդես գալիս «Բավարիայում»: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: