Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն երբեք չի մտածել ակումբը լքելու մասին:
«Արքայական ակումբի» նախագահն ընդգծել է, որ Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստը գոհ է Մադրիդում:
«Չեմ հիշում, թե որքան է կազմում Ասենսիոյի տրանսֆերային արժեքը: Մարկոն չէր լքի «Ռեալը» նույնիսկ 10 մլն եվրոյի դիմաց: Նա երջանիկ է «Ռեալում»:
Ասենսիոն շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Նրա խփած գոլերը տպավորում են: Ասենսիոն հիանալի է ընդգրկվել «Ռեալում»»,- Պերեսի խոսքն է մեջբերում «Cadena Ser»-ը: