Այսօր` սեպտեմբերի 9-ը, Գեղեցկության միջազգային օրն է: Շատ երկրներում գեղեցկության մրցույթներն անցկացվում են հենց սեպտեմբերի 9-ին:

Հայաստանում այդ օրվա մասին գեղեցիկ սեռից քչերն են հիշում։ Բայց ահա դրա մասին չի մոռացել Ռուզաննա Խաչատրյանը՝ ֆեյսբուքյան  էջում տեղադրելով իր լուսանկարը ու նաև գրառումը․

Ruzanna Khachatryan
Այսօր գեղեցկության համաշխարհային օրն է
Ով պահպանում է գեղեցիկը տեսնելու ունակությունը, երբեք չի ծերանում:
Ֆրանց Կաֆկա

ՀԳ Գրառումները շատ են, բազմազան ու, մթնոլորտը բարի է։ Երևի ճիշտ է, որ գեղեցկությունն էլ բարության նման մեղմացնում է։ Եվ գիտե՞ք ինչն է հետաքրքիր․ շատ կանայք, աղջիկներ շնորհավորում են Ռուզաննայի տոնը, գովերգում նրան, մոռանալով, որ այսօրը նաև իրենց տոնն է։ Չէ՞ որ յուրաքանչուր ծաղիկ գեղեցիկ է յուրովի․․․

Maga Ghuyumchyan

Գեղեցիկ հոգին, գեղեցիկ մարմնում... Սրտանց շնորհավորում Ձեր տոնը, հարգելի Ռուզաննա....

Կան նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, որ հիշում են՝ այս տոնը նաև իրենցն է։ 

Karine Beglaryan

Ինչպես միշտ հիասքանչ եք: Շնորհավորում եմ մեր տոնը։

Գրառումներ կան՝ հոգսից կքված հայ կնոջ մասին․ 

Tamara Kocharyan

Իրականում շատ եմ գնահատում այս գեղեցկությունը, բայց կա մեկ ճշմարտություն ևս, ցանկացած հայ կնոջ ձեռքից վերցրեք շուկայի ծանր պայուսկները, հանեք հարմարության համար հագած լաթերը, խնամեք ժամանակ և հնարավորություն չունենալու պատճառով թոշնած մաշկը, ներկեք հոգսից ու մտածմունքից գունատված մազերը, տվեք աշխատանք, որ գնի ճաշակով ու թանկարժեք հագուստ, և թե բախտն էլ բերի՝ գտնի ստեղծող կյանքի ուղեկից, և այդ ցանկացած հայ կինը կլինի ոչ պակաս գեղեցիկ ու շքեղ։ 

Annie Ghoulijanyan

Գեղեցիկ վերաբերվեք ձեր ժողովրդի հետ և գեղեցիկ կլինեք ոչ թե պճնված ժամանակ այլ համեստ ու հասարակ հագնված, բայց հոգով գեղեցիկ մարդկանց աչքերում։

Հասմիկ Բաբաջանյան


Նյութի աղբյուրը ` hraparak.am