Երեկ, աշխատանքային օրվա ավարտին, «Հրապարակ» օրաթերթը փորձել է ճշտել` կառավարությունն ստացե՞լ է հրաժարականի դիմում Սուրեն Խաչատրյանից: «Այս պահի դրությամբ` ոչ»,- պատասխանել է կառավարության մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը: Այնուհանդերձ, թերթի աղբյուրները չեն բացառում, որ այդ հրաժարականը կլինի: Պարբերականը նաև գրում է, որ, Բուդաղյանները շատ հարգված-ճանաչված մարդիկ են մարզում ու Գորիսում. եթե իշխանությունները չձերբակալեն ու չպատժեն բոլոր մեղավորներին, Բուդաղյաններն իրենք դա կանեն՝ ասել է նրանց մոտ կանգնած թերթի աղբյուրը՝ հիշեցնելով, որ վերջիններիս հորաքույրը սովետի ժամանակ երկար տարիներ եղել է գործկոմի քարտուղար` «հայտնի Անժելա Բուդաղյանն էր», իսկ նրանց հայրը Գորիսի շրջանի տրեստի կառավարիչն էր, նրանց կրտսեր եղբայրը բնակվում է Ռուսաստանում, բավականին հայտնի մարդ է, լուրջ բիզնեսներ ունի ու «իր եղբայրների հետ կատարվածը կուլ չի տա»: Մանրամասները կարդացեք պարբերականի այսօրվա համարում:

Լուսանկարը` emedia.am-ի