Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ Արմավիրում մի անեկդոտ է պատմել, ասելով՝ վստահ չեմ, այս անեկդոտը տեղին է, թե` չէ։
Չգիտեմ այն ժամանակ ինչքան էր տեղին, բայց սեպտեմբերի 15-ին, երբ լրանում է Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին ու հաշվետվություն պիտի տա, այդ անեկդոտը այնքան տեղին է, որ հիշեցնում եմ․
«Գինովցած տղամարդը հերթական անգամ ուշ վերադառնում է տուն, կինը դիմավորելիս ասում է՝ հիմա ի՞նչ ես ասելու, ասում է՝ դու խելոք ես, մի բան ասա»։Նյութի աղբյուրը ` Hraparak.am/