Արմինկան իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և գրել.
«Թերթեք նկարն ու գրեք` ես երկա՞ր մազերով եմ ձեզ ավելի դուր գալիս, թե՞ կարճ...
Անկեղծ, ինձ շատ հետաքրքիր է»:
Ես էլ որոշեցի անկեղծ պատասխանել. Արմինկա ջան, դու մեզ դուր կգաս, եթե դադարես երգել։ Մազերի երկարությամբ չէ պայմանավորված երգչուհի լինելը։ Երկար, թե կարճ մազերով, դու միջակ երգչուհի ես, իսկ միջակությունը լավ բան չէ։ Ավելի լավ է անվանդ դիմացից հանես երգչուհի պիտակը, որովհետև այս պարագայում քո դեպքում դա ընդամենը պիտակ է, այլ ոչ թե կոչում կամ մասնագիտություն։
Հ․Գ․ Հնարավոր է՝ շատ անկեղծացա, բայց դու խնդրեցիր այդպես։