«Ժողովուրդը» գրում է. «Երեւանի ավագանու՝ երեկվա նիստում իշխող ՀՀԿ ներկայացուցիչների պահվածքից տպավորութուն էր, թե գործ ունենք ոչ թե տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների, այլ թաղի խուժանի, փողոցային խուլիգանների հետ: Ընդդիմադիր գործընկերների հետ բանավիճելու փոխարեն ՀՀԿ-ականները վիրավորական ռեպլիկներ էին հնչեցնում:
Չնայած ավագանու «Ելք» խմբակցության անդամներից Անահիտ Բախշյանի պատկառելի տարիքին՝ ՀՀԿ-ական Արմեն Սահակյանը՝ Շենգավիթցի Ծիտը, նրան մի քանի անգամ դիմեց «լսի, Անո՛», «պարոն Բախշյան»: Երբ «Ելք»-ի մյուս անդամները փորձեցին կարգի հրավիրել նրան, Սահակյանն անցավ «արա՛, ա՛յ տղա» դիմելաձեւերին՝ սկսելով վիճել արդեն «Ելք»-ի մյուս անդամի` Ալեն Սիմոնյանի հետ: Նրան միացավ մեկ այլ մականունավոր՝ Հովհաննես Ավանեսյանը՝ Բլդին: Արդեն նիստի ավարտից հետո քաղաքապետարանի միջանցքում փորձում էր հաշիվներ պարզել ավագանու «Ելք» խմբակցության անդամներից Անի Խաչատրյանի հետ: «Սառայների» մեծ մասնագետ ՀՀԿ-ական Լեւոն Իգիթյանն իր հերթին հակադարձեց ընդդիմադիր անդամներին. «Ձենդ կտրի՛, բոժե մնե»: Իսկ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան էլ, որոշելով չզիջել իր տղամարդ գործընկերներին, նիստի ժամանակ «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամներից Մարինա Խաչատրյանի հասցեին նետեց. «Բերանդ փակի մի քիչ, հիմա՛ր»:
Կարճ ասած, ավագանու նիստը երեկ հիշեցնում էր «քուչի բեսեդկայի ռազբորկա»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: