Radio Free Europe Հայաստանը նայում է Արևմուտքի կողմը` փորձելով խուսափել Ռուսաստանի ազդեցությունից անդրադարձել է Հայաստանի արտաքին հարբերություններում վերջիւն երեք տարիների ընթացքում նկատվող բազմավեկտորային մոտեցմանը: 

Այն հանգամանքը, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց մասնակցել մայիսի 28-ին տեղի ունեցած ՀԱՊԿ նախագահների ոչ պաշտոնական հանդիպմանը կարծես փոքր երևույթ էր, սակայն մեծ աղմուկ առաջացրեց: Նախագահի աշխատակազմը պատճառ բերեց, որ այդ օրը Հայաստանի հանրապետության օրն է և որ սպասում են Բրիտանիայի արքայազն Չարլզի ժամանմանը:

Սակայն այնուամենայնիվ Սարգսյանի որոշումը շատերի կողմից ընդունվեց որպես նշան, որով Հայաստանը ցույց է տալիս իր դժգոհությունը Ռուսաստանին, որի համար ամենավստահելի դաշնակիցն է Հարավային Կովկասում:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանը պարզապես նոր ստրատեգիական դիրքորոշում է որդեգրել, որի միջոցով Հայաստանը փորձում է դուրս գալ Մոսկվայի ենթակայությունից:

«Երկար տարիներ Հայաստանը սպառնալիքի տակ էր, որ կվերածվի ընդամենը Ռուսաստանի կայազորային պետություն, այն մեծ կախում ուներ Ռուսաստանից, սակայն ամեն ինչ փոխվել է վերջին երեք տարիների ընթացքում»,- նշել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Միաժամանակ Երևանը ակտիվացրել է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ որպես նրա Արևելյան Համագործակցության մասնակից:

Չնայած որ Հայաստանի ներգրավածությունն ավելի հանգիստ վիճակում էր քան Ուկրաինայինը և Մոլդովայինը, սակայն Երևանը մեծ բան շահեց` ստորագրելով խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր համագործակցության նոյեմբերին Վիլնիուսում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ:

Հայաստանի պաշտոնյաները շտապեցին շեշտել, որ երկկողմանի հարաբերությունները Ռուսաստանի և Հայաստանի միջև գերազանց են : Մայիսի 30-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսի ժամանակ նշեց.«Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի  հարաբերությունները գերազանց են և դրական: Հայաստան- Ռուսաստան քաղաքական երկխոսությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում: Հայաստան-Ռուսաստան ռազմվարական համագործակցությունը շարունակվում է բոլոր ասպարեզներում»:

Բաղդասարյանը նաև նշել է, որ Հայաստանը բարձր պատվիրակություն է ուղարկել Բիշկեկ ԱԳ նախարարի նախագահությամբ:

Կիրակոսյանը համաձայնվեց, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների փոփոխությունը ավելի շատ էվոլյուցիոն, քան հեղափոխական բնույթ է կրում:

Սակայն դա կարևոր փոփոխություն է մասնավորապես այն կոնտեքստում, որ Ռուսաստանը ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը ամբողջ Հարավային Կովկասում: Մոսկվայի հարաբերությունները Ադրբեջանի հետ սառը վիճակում են գտնվում , իսկ Վրաստանի հետ, չնայած այն հանգամանքին որ Բիձինա Իվանիշվիլիի իշխանություն գալուց հետո դրական փոփոխություն է արձանագրվել, սակայն դեռևս շատ խնդիրներ կան կապված 2008 թվականի օգոստոսի պատերազմի հետ:



Չնայած այս ամենին Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի հետ շարունակում է ուժեղ մնալ: Նա առաջարկում է Հայաստանին ռազմական և քաղաքական օժանդակությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում: Նա նաև հսկում է Հայաստանի տնտեսության կարևոր գոտիներ: Հատկապես էներգիայի բնագավառը: Ավելին Հայաստանի տնտեսական կախվածության պատճառ է հանդիսանում նաև հայկական համայնքի դրամական փոխանցումները: Ընդ որում պետք է նշել, որ Հայաստան դրամական փոխանցումների մեկ երրորդը գալիս Ռուսաստանից:


Հայաստանի դիրքերի ամրությունը պարզապես երևում է նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա միանալու Եվրասիական մաքսային միությանը: Մինչև այժմ մաքսային միության անդամ են դարձել Բելոռուսը և Ղազախստանը:


Եվրամիությունը ակնհայտ է դարձրել, որ Եվրասիական Մաքսային Միության անդամակցությունը անհամատեղելի է Խորը և Համապարփակ ազատ առևտրի պայմանագրի և ԵՄ ասոցացման համաձայնագրին:

Մայիսի 28-ին Բրյուսելում ԵՄ ընդլայնման հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ ինքը այցելել է Մոսկվա մարտին և «մենք բացատրեցինք անհամատաղելիության պատճառնեը: Այն որ մենք չենք կարող կապել օրինական համաձայնագրեր գործընկերների հետ,որոնց արտաքին առևտրի համար պատասխանատվություն չենք կրում»:

2010 թվականին այն ժամանակյ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան ստորագրելու Ռուսաստանի կողմից Գյումրիի ռազմակայանի օգտոգործումը մինչ 2045 թվականը հետաձգելու պայմանագիր: Այդ ժամանակ մի շարք փորձագետների մոտ անհանգստություն առաջացավ, որ Հայաստանը կարող է կորցնել իր ինքնիշխանությունը, սակայն այդ վախերը մեծմասամբ անտեղին էին, քանի որ այդ ժամանակ արդեն Հայաստանը որդեգրել բազմավեկտորային մոտեցման իր արտաքին հարաբերություններում: