Գոյություն ունեն 20-ից ավելի հիվանդություններ, որոնց դեպքում հնարավոր է յոդի ցանցի օգնությամբ թեթևացնել մարդու վիճակը: Յոդի ցանցի օգնությամբ հնարավոր է՝
• Բացահայտել օրգանիզմում յոդի դեֆիցիտը
• Բուժել հազը
• Հաղթահարել հարբուխն ու մրսածությունը
• Արագացնել վերքերի ապաքինումը
Ինչպես անել յոդով ցանց
Յոդի ցանցը մարմնի վրա հարկավոր է նկարել կոսմետիկ բամբակյա փայտիկների օգնությամբ(փայտիկներ, որոնք օգտագործվում են նաև ականջները մաքրելու համար): Ընկղմեք բամբակյա փայտիկը 5%-ոց յոդի լուծույթի մեջ ու մարմնի վրա նկարեք հորիզոնական ու ուղղահայաց գծերով ցանց:
Սովորաբար յոդի ցանցի 1«բջջի» իդելական չափը կազմում է 1 սմ խորանադ:
Ներթափանցելով մաշկի մկանային հյուսվածքներ ու արյունատար անոթներ, յոդը քայքայում է ախտածին միկրոօրգանիզմները՝ դարձնելով դրանք սպիտակուցներ:
Յոդի ցանցի գաղտնիքը կայանում է նրանում, որ շնորհիվ «բջիջների» որոշակի չափերի՝ բակտերիաների խմբերն իրարից անջատվում են ու արագ ոչնչանում:
Յոդը հիանալի պայքարում է հենց այն բակտերիաների դեմ, որոնք օրգանիզմ են թափանցում մաշկի ծակոտկիների միջոցով:
Յոդով ցանց՝ օրգանիզմում յոդի պակասի դեպքում
Ըստ վիճակագրության, երկրագնիդի գրեթե յուրաքանչյուր 3-րդ մարդ տառապում է օրգանիզմում յոդի դեֆիցիտից, որն էլ և դառնում է վահանագեղձի պաթոլոգիայի պատճառ, իսկ հղի կանաց համար կարող է դառնալ ֆիզիկական ու մտավոր թերություններով երեխաների ծննվելու պատճառ: Որպեսզի կարողանաք հասկանալ, արդյոք օրգանիզմին մթերքներից ստացված յոդի քանակությունը բավարար է, հարկավոր չէ անալիզ տալ, բավական է ընդամենը կատարել յոդի ցանց:
Ցանկալի է այն անել ազդրի ներքին մասում: Եթե 3 ժամ հետո յոդի ցանցի հետքերը չլինեն, ապա դիմեք բժշկի ու օգտագործեք յոդի դեֆիցիտն օրգանիզմում կարգավորող դեղամիջոցներ:
Եթե յոդը մաշկի մեջ է ներծծվում 6-8 ժամվա ընթացքում, ապա դա նշանակում է որ օրգանիզմում առկա է յոդի ներթափանցման հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք հնարավոր է կարգավորել սննդակարգում ամեն օր ձկան, ծովամթերքների, ջրիմուռի ու յոդով հարուստ այլ մթերքների օգտագործման շնորհիվ:
Առողջ մարդկանց մոտ, ովքեր յոդի դեֆիցիտով չեն տառապում, յոդի ցանցի հետքերը անհետանում են 24 ժամ հետո: Ինչով է օգտակար յոդի ցանցը հարբուխի ու մրսածության դեպքում Նրանք, ովքեր ցանկանում են արագ բուժվել մրսածությունից, կարող են օգտվել յոդի ցանցից:
Այս դեպքում հարկավոր է բարակ գծերով յոդի ցանց անել կամ քթարմատի կամ քթի թևերի(քթի ստորին կողմնային մասեր) վրա: Հարկավոր է շատ զգուշորեն գործել, քանի որ դեմքի վրա, ինչպես և պարանոցի վրա բավականին մեծ է յոդից այրվածքներ ձեռք բերելու հավանականությունը: Յոդի ցանց կապտուկներից ազատվելու համար Եթե կապտուկներից ազատվելը դարձել է ձեզ համար խնդիր, ապա կարող եք օգտվել յոդից, մասնավորապես յոդի ցանցից:
Սակայն այն չի կարելի օգտագործել վնասվածք ստանալուց անմիջապես հետո, այն խորհուրդ է տրվում կատարել վնասվածք ստանալուց մեկ օր հետո: Խնդիրը կայանում է նրանում, որ անգամ թեթև վնասվածքը ուղեկցվում է հյուսվածքների այտուցվածությամբ, իսկ յոդի գրգռող ազդեցությունը չի նպաստի վերջինիս ներծծմանը:
Նման դեպքերում առավել արդյունավետ է նախ վնասվածքի հատվածի վրա ազդել կտորի մեջ փաթաթված սառույցի կտորով, և միայն հաջորդ օրը վնասնածքը մշակել յոդով: Յոդով ցանց հղիության դեպքում Այն կանանց, ովքեր պատրաստվում են մայրանալ, խորհուրդ է տրվում օգտվել յոդի ցանցից՝ օրգանիզմում յոդի դեֆիցիտը լրացնելու համար:
Բացի այդ, այն կօգնի պայքարել մրսածության ախտանշանների դեմ, քանի որ հղիներին ոչ բոլոր դեղամիջոցներն են թույլատրելի: