Իսպանական մամուլի փոխանցմամբ Ռեալ Մադրիդի իսպանացի կիսապաշպան Խաբի Ալոնսոն չի մտածում ակումբը փոխելու մասին:
Իսպանացին պատրաստ է վերանայել պայմանագիրը, և երկարաձգել այն: Այս պահին Ալոնսոի պայմանագիրը «Ռեալի» հետ վերջանում է 2014 թվականին:
Հիշեցնենք, որ վերջին խաղաշրջանի ընթացքում շատ էին խոսում ֆուտբոլիստի հեռացման մասին: Այս մասին խոսում էին այն ժամանակ, երբ արդեն պարզ դարձավ, որ Ժոզե Մոուրինյոն այլևս չի աշխատելու «Ռեալի» հետ: